56 տարեկանում մահացել է ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը

14:28 • 27.05.15

56 տարեկանում ծանր հիվանդությունից ` քաղցկեղից մահացել է Ազգային անվտանգության մամուլի ծառայության պետ Արծվին Բաղրամյանը:

 

Արծվին Բաղրամյանը Ազգային անվտանգության ծառայության գնդապետ էր: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

 

Tert.am-ի տեղեկությունը հաստատեց ԱԱԾ մամուլի ծառայությունը:


Tert.am-ի խմբագրակազմը ցավակցում է Արծվին Բաղրամյանի ընտանիքին ու հարազատներին: