30 տարի առաջ բանտից փախած իտալական մաֆիայի պարագլխին ձերբակալել են Բրազիլիայում
Բրազիլական ոստիկանությունը երեկ ձերբակալել է իտալական մաֆիայի պարագլխի, որը փախուստի մեջ էր արդեն 30 տարի, տեղեկացնում է Lenta.ru-ն:
56-ամյա Պասկուալե Սկոտտին ձերբակալվել է Ռեսիֆի քաղաքում՝ Ինտերպոլի և բրազիլական ոստիկանության համատեղ գործողության ընթացքում:
Սկոտտին Նեապոլում գործող Camorra մաֆիայի պարագլուխներից է եղել: Նա մեղավոր է ճանաչվել 1980 թվականին ավելի քան 20 մարդու սպանության համար: 1983 թվականին հաջողվել է ձերբակալել նրան: Ձերբակալության պահին հրաձգություն է տեղի ունեցել, և մաֆիոզը մի քանի տեղից վիրավորվել է:
1984 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին նա փախել է բանտի հիվանդանոցից, որտեղ բուժվում էր:
Չնայած Իտալիայի ճանապարհներին հազարավոր մեքենաների ստուգմանը՝ նրան ձերբակալել չէր հաջողվել: 1991թվականին նա հեռակա դատապարտվել է ավելի քան 20 մարդու սպանության, անօրինական զենք պահելու մեղադրանքներով:
Բրազիլիայում հանցագործը փոխել է արտաքինը: Նրա ինքնությունը բացահայտել հնարավոր է եղել միայն մատնահետքի միջոցով, որը համեմատել են 30 տարվա վաղեմության արխիվային մատնահետքի հետ:
Իր նոր երկրում Սկոտտին «ընտանիքի հոր» կյանք է վարել: Ոստիկանությունը նրան ձերբակալել է այն պահին, երբ նա իր երկու երեխաներին դպրոց տանելիս է եղել:










