Բրյուսելի օդանավակայանը 144 չվերթ է չեղարկել ավիակարգավարների աշխատանքի խափանման պատճառով

21:45 • 27.05.15

Բրյուսելի միջազգային օդանավակայանում  չորեքշաբթի Belgocontrol էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայության հետ ծագած խնդիրների պատճառով 144 չվերթ   է չեղարկվել, 31 ժամանող օդանավ ուղարկվել են այլ օդանավակայաններ: Այս մասին РИА Новости-ինհաղորդել է Բելգիայի մայրաքաղաքի օդային նավահանգստի ներկայացուցիչը:

 

Նրա խոսքով` Brussels Airlines  գլխավոր ազգային փոխադրողի մոտ ավիակարգավարների աշխատանքի խափանումը բացասական ազդեցություն է ունեցել 11 000 ուղևորի համար:

 


Բրյուսելի օդանավակայանը աշխատանքները վերականգնել է չորեքշաբթի` օրվա ընթացքում, միջադեպի պատճառով օդային տարածքի ժամանակավոր փակումից հետո: Օդակայանի վարչակազմից տեղեկացնում են նաև, որ  ուշացումները կշարունակվեն որոշ ժամանակ: Նրանք խորհուրդ են տվել ուղևորներին՝ դիմել ավիաընկերությանը չվերթների մասին տեղեկություն ստանալու համար: