Եգիպտոսը ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հայտ է ուղարկել
Եգիպտոսը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հայտ է ուղարկել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առևտրաարդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը, գրում է gazeta.ru-ն:
Նա նշել է, որ Ռուսաստանը ստացել է պատճենը՝ ուսումնասիրելու համար:
«Եգիպտական կողմը հայտնել է նման պաշտոնական հայտ ուղարկելու մասին, մենք այսօր ստացել ենք պաշտոնական պատճենը՝ զուգահեռ այն ուսումնասիրելու և մեր կողմից համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար, մենք դրանում շահագրգռված ենք»,- հայտարարել է Մանտուրովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Փետրվարի 10-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը և Եվրասիական տնտեսական միությունը պայմանավորվել են ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին:










