Քյոլնում տարհանում են 20 հազար բնակչի՝ Երկրորդ համաշխարհայինի թվերից մնացած ռումբի պատճառով

17:04 • 27.05.15

Գերմանիայում իշխանությունները տարհանում են Քյոլն քաղաքի ավելի քան 20 հազար բնակչի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի թվերից մնացած ռումբի հայտնաբերումից հետո, գրում է gazeta.ru-ն:

 

Այժմ քաղաքում փակվել են դպրոցները, մանկապարտեզները և բոլոր սոցիալական հաստատությունները: Նշվում է, որ դա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր ամենամասշտաբային տարհանումն է:

 

Այժմ մասնագետները սկսել են աշխատանքներ իրականացնել մեկ տոննա կշռող ռումբը վնասազերծելու համար: