Հնդկաստանում շոգից արդեն ավելի քան 1000 մարդ է մահացել (լուսանկարներ)

13:12 • 27.05.15

Հնդկաստանում վերջին 10 օրերին անոմալ շոգի զոհ է դարձել առնվազն 1.200 մարդ, հայտնել է երկրի բնական աղետների հետևանքների վերացման վարչությունը։

 

«Ջերմային հարվածի նոր զոհերի մասին տվյալները շարունակում են ստացվել առաջին հերթին առավել շատ տուժած հարավ-արևելյան նահանգներից։ 48.8 աստիճանի հասած մահացու տապի յուրաքանչյուր նոր օրը հարյուրավոր մարդկանց կյանք է խլում»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով Հնդկաստանի օդերևութաբանական վարչությանը, առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 50 աստիճանի, իսկ նրա աստիճանաբար նվազումը սպասվում է միայն 2-3 օրից։

 

Մասնագետների կանխատեսումներով՝ շոգը Հնդկաստանում կպահպանվի առնվազն մի շաբաթ։ Բժիշկները խորհուրդ են տալիս տեղի բնակչությանը որքան հնարավոր է շատ հեղուկ օգտագործել, հազվադեպ դուրս գալ փողոց և սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը։

 

Արտասահմանցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ուղևորություններից դեպի Հնդկաստան։

 

Песчаное облако над городом

Прыжки с трамплина

Около фабрики по производству льда

Под слоем песка

На берегу реки Брахмапутра

Водные игры

В очереди

Ушат холодной воды

Из-под шланга

В тени дерева

Животным тоже жарко

Перерыв на обед