Որքան միասնական լինենք, այդքան զորավոր կլինենք. ՀՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

22:40 • 27.05.15

Ամեն մի ժամանակաշրջան իր մարտահրավերներն ունի, և այս օրերի ամենակարևոր բանը սիրիահայության վիճակն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գաբրիել Ջեմբերջյանը։ «Սա շատ նուրբ ու լուրջ հարց է, և մեր կառավարությունն էլ շատ լուրջ է մոտենում դրան»,-ասաց նա։

 

Նա  նաև դրական համարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝  սփյուռքահայերի  կողմից հայկական բանկերում ներդրումներ կատարելու կոչը։ «Որքան մեր բանկերը զորավոր լինեն, այդքան կարող են ավելի քիչ տոկոսով դրամ տրամադրել գործարարներին»,-ասաց նա։


Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝  Գաբրիել Ջեմբերջյանը դրանք շատ դրական համարեց։ «Ցեղասպանության հիսուն տարելիցին նկատված միասնականությունը հարյուրերորդ տարելիցին կրկնապատկվեց, և նախըտրելի է այս համագործակցությունը պահել։ Որքան միասնական լինենք, այդքան զորավոր կլինենք»,-ասաց նա։