Լոս Անջելեսի օդանավակայանում ստուգում են ինքնաթիռը՝ ռումբի մասին ահազանգից հետո

08:39 • 27.05.15

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ոստիկանությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) մասնագետները զննում են թայվանական Eva Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, գրում է Газета-ն։

 

ՀԴԲ-ում հայտնել են, որ հեռախոսով ռումբի մասին հաղորդագրություն է ստացվել։

 

Օդանավակայան են ուղևորվել նաև Լոս Անջելեսի ոստիկանության սակրավորները։