Ֆրանսիայի ամենահարուստ մարդը ցանկանում է գնել Le Parisien թերթը. Financial Times

14:42 • 27.05.15

LVMH լյուքսային ապրանքների արտադրողը բանակցություններ է վարում ֆրանսիական Le Parisien թերթի գնման շուրջ, գրում է The Financial Times-ը։

 

Այդկերպ ընկերությունը ցանկանում է մեծացնել իր մեդիաբիզնեսը, որը ներառում է, օրինակ, Les Echos թերթը: Գործարքի արժեքը 50 միլիոն եվրո է:

 

«Այդ հայտնի և հեղինակավոր թերթը նյութական ներդրում կանի մեր խմբում՝ մեր ներկայիս հրատարակությունների հետ իր ուժեղ փոխլրացման շնորհիվ»,- հայտարարել է Les Echos խմբի ղեկավար Ֆրանսիս Մորելը:

 

LVMH-ն ղեկավարում է Ֆրանսիայի ամենահարուստ մարդը՝ Բեռնար Արնոն, այն ներառում է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Louis Vuitton-ը, Fendi-ն և Givenchy-ն:

 

Le Parisien-ի սեփականատերը ֆրանսիական Amaury խումբն է: Թերթը հիմնվել է 1944 թվականին: