ԱՄՆ-ում հետաձգված չվերթի օդաչուն պիցցա է պատվիրել ուղևորների համար հենց ինքնաթիռում
ԱՄՆ-ում Delta Airlines ավիաընկերության հետաձգված չվերթի օդաչուն պիցցա է պատվիրել ուղևորների համար հենց ինքնաթիռում, գրում է gazeta.ru-ն:
Երեքշաբթի օրը վատ եղանակի պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել մի քանի ժամ մնալ Ջորջիա նահանգի Նոքսվիլ քաղաքի օդանավակայանի թռիչքուղում:
Օդաչուն նոր մեթոդ է գտել ուղևորներին հանգստացնելու համար. զայրացած մարդկանց պիցցա են բերել հենց ինքնաթիռի սրահում: Pizza Hut-ի արտադրանքն օդանավ են բերել բեռնափոխադրող սայլակով:
Երեք ժամ ուշացումից հետո ինքնաթիռը բարեհաջող մեկնել է Ատլանտա:
Ավելի ուշ պարզվել է, որ Օհայոյից, Իլինոիսից և Միսիսիպիից Delta-ի ուղևորները, որոնք նույնպես տուժել են չվերթների ուշացումներից, նույնպես ստացել են իրենց պիցցաները: Ուղևորները Twitter-ում լուսանկարներ և շնորհակալական խոսքեր են հրապարակել:










