Լեհաստանը քննադատում է Բրիտանիայի վարչապետին «ներգաղթյալների խտրականության» համար

11:10 • 27.05.15

Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչը հայտարարել է, որ թույլ չի տա Մեծ Բրիտանիայում լեհ քաղաքացիների նկատմամբ խտրականություն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Այժմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը փորձում է ստանալ եվրոպացի առաջնորդների աջակցությունը մաքսային և աշխատանքային համաձայնությունների բարեփոխման համար:

 

Եվա Կոպաչի խոսքով՝ նա ասել է Քեմերոնին Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ, որ Մեծ Բրիտանիայում լեհերը ներդրում են անում երկրի տնտեսական զարգացման մեջ, ինչի առիթով նրանց պետք է վերաբերել այնպես, ինչպես բրիտանացի քաղաքացիներին:

 

Կոպաչը բանակցություններ է անցկացնելու Մեծ Բրիտանիայի առաջնորդի հետ ուրբաթ օրը Վարշավայում: