Հռոմի պապը կարոտում է պիցցերիա այցելելուն

11:51 • 27.05.15

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը պատմել է իր թուլությունների մասին և մի քանի անկեղծ խոստովանություն արել։ Պարզվում է՝ նա շատ է ցանկանում պիցցա և ազատություն, իսկ հեռուստացույց չի դիտել 1990-ից ի վեր, գրում է ДНИ.ru-ն։

 

Հռոմի պապի խոսքով՝ ինքը երբեք չի երազել պոնտիֆիկոս դառնալ և չի երազել նախագահի կամ բանակային գեներալի պաշտոնի մասին։ Ֆրանցիսկոս պապը նշել է, որ ինքը միշտ ինչ-որ բանով զբաղված է և երկար տարիներ չի հանգստացել։ Դրան գումարվում է նաև պատասխանատվության բեռը, որն անխուսափելի է նման բարձր պաշտոնի դեպքում։

 

Հռոմի պապը նշել է, որ սիրում է հասարակությունը և չէր կարող դիմանալ վանականի կենսակերպին։ «Ես շատ ուրախ եմ, որ մնացի Սանտա-Մարտայի նստավայրում, այլ ոչ թե պապական բնակարանում։ Ինձ հետ այստեղ ապրում է մոտ 40 մարդ։ Բացի այդ, այստեղ մշտապես գալիս են այլ մարդիկ։ Ւնձ շատ է դուր գալիս նրանց հետ շփվելը, միասին ընթրելը։ Ես հոգևորական եմ դարձել, որ միշտ մարդկանց հետ լինեմ»,- ասել է Ֆրանցիսկոսը։

 

Սակայն կան բաներ, որոնց Հռոմի պապը կարոտում է։ Նա ցանկանում է ազատ զբոսնել փողոցում և պիցցերիա այցելել։