80.000 կամավոր կկռվի Էր-Ռամադի քաղաքն ԻՊ-ից ազատագրելու համար
Ավելի քան 80 հազար իրաքցի կամավոր կմասնակցի Իրաքի Անբար նահանգում գտնվող Էր-Ռամադի քաղաքն «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատագրելու գործողությանը, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Կամավորները մասնակցելու են զորքի և երկրի դաշնային ոստիկանության հետ համատեղ գործողությանը:
Այդ մասին հայտարարել է զինվորականների ներկայացուցիչ Ահմադ ալ-Մաքսուսին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ փոխնախագահն աջակցություն է հայտնել Իրաքին ԻՊ-ի դեմ պայքարի հարցում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը զգալի տարածքներ է գրավել Սիրիայի և Իրաքի տարածքներում և այնտեղ իսլամական խալիֆայություն հռչակել: Կազմակերպությունն արգելված է աշխարհի մի շարք երկրներում:










