Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակցուհին զրկվել է ձեռքից՝ վագրի հարձակման հետևանքով
Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցի վիրաբույժները հեռացրել են հիվանդանոց տեղափոխված Կենդանաբանական այգու աշխատակցուհու ձեռքը՝ վագրի հարձակումից հետո, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։
Նախօրեին ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել Գուլիկո Չիտաձեն։ Այգու տնօրինությունից հայտնել են լրագրողներին, որ նրա վրա վագր է հարձակվել և լուրջ վնասվածքներ հասցրել։
«Առայժմ դժվար է վստահությամբ ասել, թե ինչն էր առաջացրել կենդանու ագրեսիան։ Չիտաձեն Կենդանաբանական այգում աշխատում է շուրջ 25 տարի։ Նրա անմիջական խնամակալության ներքո մեծացել է կենդանիների մի քանի սերունդ, այդ թվում՝ վագրերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։










