Մեծ Բրիտանիան ձևակերպել է ԵՄ-ում անդամակցության մասին հանրաքվեի գլխավոր հարցը

09:56 • 28.05.15

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրապարկել են գլխավոր հարցի ձևակերպումը, որը կդրվի Եվրամիության կազմում երկրի անդամակցությունը շարունակելու նպատակահարմարության մասին հանրաքվեին։


Ինչպես հաղորդում է ТАСС-ը, հարցը հնչում է հետևյալ կերպ. «Պե՞տք է Միացյալ Թագավորությունը մնա Եվրամիության անդամ»:


Ըստ աղբյուրի՝ նման ձևակերպումը Եվրամիությունում անդամակցության աջակիցներին թույլ կտա ավելի դրական ոգով քարոզարշավ անցկացնել, քան դրա հակառակորդներին:


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է 2017 թվականի վերջին Մեծ Բրիտանիայում
հանրաքվե անցկացնել ԵՄ-ի կազմում մնալու հարցի վերաբերյալ, ընդ որում՝ ինքը՝ վարչապետը Եվրամիությունում անդամակցության պահպանման կողմնակից է։