Ամերիկյան Նեբրասկա նահանգը վերացնում է մահապատիժը
Ամերիկյան Նեբրասկա նահանգի օրենսդիրները որոշում են կայացրել վերացնել մահապատիժը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նահանգի սենատը երկրորդ անգամ քվեարկել է պատժի առավելագույն չափը՝ մահապատիժը վերացնելու օրենքի նախագծի օգտին՝ հաղթահարելով ավելի վաղ նահանգապետ Պիտ Ռիկետսի կողմից դրված վետոն:
Նեբրասկան համարվում է պահպանողական նահանգ: Վերջին մահապատիժն այնտեղ իրականացվել է 1997 թվականին:
Մինչ այդ, միակ պահպանողական նահանգը, որը վերացրել է մահապատիժը, եղել է Հյուսիսային Դակոտան, բայց դա եղել է 1973 թվականին:










