Հնդկաստանը պատուհասած մահացու շոգը` լուսանկարներով

22:07 • 28.05.15

RBC Daily - ն ֆոտոռեպորտաժ է ներկայացրել Հնդկաստանից, որն այս օրերին պատուհասել է բազմաթիվ մարդկանց կյանք խլող շոգը:

 

Աղբյուրը հայտնում է, որ սրանք վերջին կես դարում ամենաուժեղ շոգերն են, որ գրանցվում են այդ երկրում: Մայիսը ավանդական շոգ ամիս է Հնդկաստանում` միջինը 42 աստիճանով, սակայն այժմ գրանցվում է 47 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի:

 

Ներկա դրությամբ` երկու շաբաթում շոգին զոհ է գնացել ավելի քան 1400 մարդ, զոհերի թիվը շարունակում է աճել: Նրանք մահանում են հիմնականում «ջերմային հարվածներից»: Իշխանությունները մարդկանց խորհուրդ են տալիս այս իրավճակում դուրս չգալ փողոցներ, պատսպարվել արևից: Հնդկաստանի քաղաքներում կազմակերպվել են այսպես կոչված՝ «ջրային ճամբարներ»` անվճար ջուր է բաժանվում:

 

Վեջին անգամ ամենաբարձր ջերմաստիճանը Հնդկաստանում գրանցվել էր 1956-ին. այդ ժամանակ Անվար քաղաքում ջերմաստիճանը հասել էր 50,6-ի՝ ըստ Ցելսիուսի: