Հնդկաստանում այնքան շոգ է, որ ճանապարհները հալվում են (լուսանկարներ)
Հնդկաստանում ավելի քան 1150 մարդ է մահացել աննախադեպ շոգի պատճառով: Ամենաշատը տուժել է Անդհրա Պրադեշ նահանգը, որտեղ մայիսի 18-ից ի վեր չափազանց ուժեղ շոգից 884 մարդ է մահացել, գրում է metro.co.uk-ը:
Այնուամենայնիվ, երկրի հյուսիսում եղանակը շատ չի տարբերվում հարավում գրանցված եղանակային պայմաններից: Նոր Դելիում ջերմաստիճանը 45 աստիճան Ցելսիուսից բարձր է: Բարձր ջերմաստիճանի պատճառով քաղաքում կարելի է տեսնել, թե ինչպես են ասֆալտե ճանապարհները հալվում:
Տեղի օդերևութաբանները նշում են, որ շոգը երկիր ներթափանցած հյուսիս-արևմտյան չոր և տաք քամիների արդյունք է:














