Կլիչկոն մտադիր է 2-րդ անգամ առաջադրվել Կիևի քաղաքապետի պաշտոնում
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է այդ պաշտոնում 2-րդ անգամ առաջադրվելու մտադրության մասին, գրում է Лента-ն՝ հղում անելով նրա մամուլի ծառայությանը։
«Եթե Գերագույն ռադան հայտարարի Կիևում տեղական ընտրությունների անցկացման մասին, ես պատրաստ եմ մասնակցել»,- ասել է նախկին բռնցքամարտիկը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ անհրաժեշտ է ապակենտրոնացնել իշխանությունը և բյուջեն, ինչպես նաև փոխանցել լիազորությունները տեղական ինքնակառավարման մարմիններին։
«Մենք շատ ենք խոսում, սակայն ցանկալի կլիներ իրականացնել դա պրակտիկայում։ Օրինակ՝ մենք չենք ազդում սակագների ձևավորման վրա, մեզ դա վերևից են տալիս»,- նշել է քաղաքապետը։
Ուկրաինայում ՏԻՄ ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 25-ին։










