Լավրովը հայտարարել է Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման «իրական հնարավորության» մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է մինսկյան համաձայնագրի հիման վրա Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության մասին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Այսօր իրոք մինսկյան պայմանավորվածությունների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու իրական հնարավորություն կա»,-ասել է Լավրովը:
Որպես հիմնական պայման՝ նա հերթական անգամ նշել է «ուղիղ, կայուն երկխոսությունն» ուկրաինական իշխանությունների ու ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների միջև:
Հիշեցնենք, որ Լավրովը հայտարարել էր, որ Դոնբասը պետք է մնա Ուկրաինայի կազմում:










