Լեհաստանում տղամարդը հրաշքով ողջ է մնացել արջի ցանկապատված տարածքում հայտնվելուց հետո (լուսանկարներ)

14:51 • 28.05.15

Լեհաստանում մի տղամարդ հրաշքով ողջ է մնացել կենդանաբանական այգում արջի ցանկապատված տարածքում հայտնվելուց հետո, գրում է Daily Mail-ը։

 

Տղամարդուն լուսանկարել են, երբ նա բարձրանալով ցանկապատի վրա, որը բաժանում է արջին այցելուներից, ընկել է դրա տակ գտնվող փոքրիկ լճակը։

 

Երբ նա դուրս է եկել ջրից, մոտեցել է արջին, ով ատամներով բռնել է նրա ձեռքը։ Տղամարդը հարվածել է արջին և հեռու փախել։

 

Վարշավայի կենդանաբանական այգու սարսափահար այցելուները կանգնած հետևել են միջադեպին։

 

Լուսանկարներն արել է այցելուներից մեկը, ով դրանք տեղադրել է համացանցում։ Նա կարծիք է հայտնել, որ հնարավոր է՝ տղամարդը հարբած վիճակում կամ ինչ-որ թմրանյութերի ազդեցության տակ է եղել։

 

«Մենք չգիտենք, թե ինչպես է տղամարդը փախուստի դիմել, բայց գիտենք, որ արջը բռնել է նրա ձեռքը, վերջինս հարվածել է կենդանուն և հրաշքով ողջ մնացել»,- ասել է կենդանաբանական այգու գիշատիչ կենդանիների համար պատասխանատու Մարիա Կրակովյակը։

 

Ոստիկանությունն այժմ փնտրում է խորհրդավոր և հաջողակ տղամարդուն։ 

Photographs taken by a witness showed the man climbing into the enclosure at a zoo in PolandUnsurprisingly, after the man approached the bear, it went to try and bite his armHe then appeared to hit the animal in a bid to free himself before running away, the witness claimed