Մարադոնան հայտարարել է, որ հաճույք է ստացել՝ հետևելով ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալություններին

09:49 • 28.05.15

Հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ հաճույք է ստացել՝ հետևելով ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններին, հաղորդում է ria.ru-ն:


«Նրանք ինձ խելագար էին անվանում, բայց այսօր ճշմարտության պահն է եկել, և ես դրանից հաճույք եմ ստացել: Նրանք ատում են ֆուտբոլը և դրա թափանցիկությունը: Բավական է խաբել մարդկանց»,- ասել է Մարադոնան, ով նախկինում բազմիցս է հանդես եկել ՖԻՖԱ-ի և կազմակերպության ներկայիս ղեկավար Յոզեֆ Բլատերի հասցեին քննադատությամբ:


Հիշեցնենք, որ չորեքշաբթի Ցյուրիխում կոռուպցիայի մեջ կասկածանքով ձերբակալվել է ՖԻՖԱ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում նաև գործադիր կոմիտեի փոխնախագահներ Ջեֆրի Ուեբը և Էուխենիո Ֆիգերեդոն: Եվս մի քանի պաշտոնյայի մեղադրանքներ են առաջադրվել: