Փարիզում կստեղծվի թմրանյութերի օգտագործման վերահսկվող կենտրոն

08:57 • 28.05.15

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բացվելու է թմրանյութերի օգտագործման առաջին վերահսկվող կենտրոնը, որը գտնվելու է Լարիբուազյեր հիվանդանոցում:


Ինչպես նշում է euromag.ru-ն, այս տեղեկությունն արդեն հաստատել է քաղաքապետի տեղակալ Բեռնար Ժոմյեն, ով մանրամասնել է, որ կենտրոնը կզբաղեցնի հիվանդանոցի ընդհանուր մակերեսից  200ք/մ տարածք:


Հայտնի է, որ Փարիզի բազմաթիվ բնակիչների բողոքների հիման վրա բացվելիք կենտրոնը հասանելի կլինի իր առաջին այցելուների համար 2016թ. ոչ շուտ: Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ կենտրոնում օգտագործվելու են ռիսկի նվազագույն ցուցանիշով թմրանյութեր: