Պենտագոնի սխալի պատճառով 22 մարդ կարող էր վարակվել սիբիրախտով

08:29 • 28.05.15

Պենտագոնի սխալի պատճառով, որը պատահաբար ԱՄՆ «Օսան» ավիաբազա է ուղարկել սիրբիրախտի նմուշներ, բժիշկի է դիմել 22 մարդ, գրում է lenta.ru-ն:

 

Զինվորականների տվյալներով՝ այդ հիվանդությամբ վարակվելու վտանգ չկա, սակայն բժիշկները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցները:

 

«Նմուշը, որը համարվում էր ոչ ակտիվ և անվնաս, օգտագործվել է ուսումնական լաբորատորիայում»,- հայտնել են բազայի ներկայացուցիչները: Այն բանից հետո, երբ այդ փաստը հաստատվել է, սիբիրախտի նմուշը ոչնչացվել է:

 

Մայիսի 27-ին Պենտագոնը հայտնել է, որ պատահաբար սիբիրախտի նմուշներ է ուղարկել ԱՄՆ 9 նահանգներում գտնվող մասնավոր լաբորատորիաներ և Հարավային Կորեայում ամերիկյան ռազմական ուժերի բազա: