Ռուս օդաչուները Հայաստանում վերսկսել են «МиГ-29» կործանիչներով թռիչքները
ՌԴ ռազմական օդաչուները Հայաստանում վերսկսել են թռիչքները «МиГ-29» կործանիչներով, այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հարավային ռազմական շրջանի պաշտոնական ներկայացուցիչը։
«Սկզբնական պարապմունքների ընթացքում օդաչուներն իրականացնում են ինքնաթիռների շրջանային և նշված երթուղիներով թռիչքներ։ Կկայանան վայրէջքի և թռիչքի մարզումներ լեռնային շրջաններում»,- նշել է ՀՌՇ ներկայացուցիչը։
Թռիչքներին նախորդել է ամառային կազմի և ավիացիոն տեխնիկայի մեկամսյա նախապատրաստական փուլը։










