Սիրիական «Ալ-Քաիդայի» առաջնորդը սպառնում է գրավել Դամասկոսը

10:30 • 28.05.15

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբի սիրիական թևի՝ «Ջեբխան ան-Նուսրա»-ի առաջնորդը հայտարարել է նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը գրավելու պատրաստակամության մասին, գրում է correspondent.net-ը:

 

«Մենք կշարունակենք կենտրոնանալ Դամասկոսի վրա և պատրաստվում ենք ոչնչացնել այս ռեժիմը»,- հայտարարել է Աբու Մոհամեդ ալ-Գոլանին:

 

Նա նաև կոչ է արել Սիրիայի գործող նախագահին աջակցող մարդկանց հրաժարվել իրենց հայացքներից սեփական անվտանգության համար: