Թայլանդը պատրաստվում է 12 ամսվա բազմակի մուտքի զբոսաշրջային վիզա տրամադրել

09:45 • 28.05.15

Թայլանդի իշխանությունները պատրաստվում են մոտ ժամանակներս սահմանել բազմակի մուտքի  զբոսաշրջային վիզա՝12 ամսվա: Այդ մասին օտարերկրյա դիվանագետների առջև ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է Թայլանդի զբոսաշրջության և սպորտի նախարար Կոպկան Վատխանավարանգկունը, հաղորդում է ria.ru-ն:

 

Նախարարը հանդես է եղել երեսուն երկրների դեսպանների առաջ իր անունից կազմակերպված հատուկ ընդունելության ժամանակ:

 

«Մենք աշխատում ենք 6 և 12 ամսվա բազմակի մուտքի զբոսաշրջային վիզաներ ուժի մեջ մտցնելու նախագծի վրա: Այդ վիզաները մենք նախատեսում ենք սկսել տրամադրել ընթացիկ տարվա դեկտեմբերից»,- հայտարարել է նա:

 

Նախարարը նաև պատմել է զբոսաշրջային գոտիներում տաքսիների բարձր գների խնդիրը կարգավորելու ծրագրի և երկրում գտնվող զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին: