Վիրահայ երիտասարդները նշեցին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման տոնը
Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ այսօր Վրաստանի հայ համայնքում տեղի ունեցավ տեղեկատվական, պատմաճանաչողական ներկայացում: Բազմաթիվ պատանիների և երիտասարդների ներկայացվեց առաջին Հանրապետության հռչակման պատմությունը:
Խոսելով միջոցառման նպատակների մասին` Վրաստանի հայ համայնքի երիտասարդական միության պատասխանատու Արթուր Միրզոյանն ասաց, որ այս կերպ փորձել են վիրահայ երիտասարդներին ներկայացնել մայիսի 28-ի արժեքը և թե ինչ տվեց այն հայ ազգին:
«Ցավոք՝ Թբիլիսիում այնքան էլ շատ բան չգիտեն մեր պատմության, մեր հերոսների մասին, և համայնքն աշխատում է նրանց մեջ հետաքրքրություն առաջացնել: Դժվար է, բայց ստացվում է այդ գործը, վստահ ենք, որ մեր նպատակին կհասնենք»,-ասաց նա:
Անդրառադնալով այդ գործում իրենց հանդիպող դժվարություններին` վերջինս նկատեց, որ վիրահայ ընտանիքներում երեխաներն այն դաստիրարակությունը չեն ստանում, որը պետք է ստանա իսկական հայը:
Միջոցառմանը ներկա էին վիրահայեր, Վրաստանում Հայաստանի դեսպանի խորհրդական Կարեն Մելիքյանը և այլոք:
Միջոցառումից հետո տեղի ունեցավ քննարկում, որին հաջորդեց երիտասարդների քայլերթը դեպի Թբիլիսիում գտնվող նախկին Անդրկովկասյան սեյմի շենք, որտեղ 1918 թվականի մայիսի 26-ին ստորագրվել է Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակագիրը:










