Ձմերուկի կորիզների օգտակարությունը մեր օրգանիզմի համար

22:18 • 28.05.15

Մեզնից շատերը հանում են ձմերուկի կորիզներն այն ուտելիս, սակայն դրանք ևս օգտակար հատկություն կարող են ունենալ մեր օրգանիզմի համար:


Ինչպես ներկայացնում է healthyfoodteam.com-ը` դրանք նպաստում են մարսողությանը, սակայն աղեստամոքսային տրակտից դուրս են գալիս չմարսված: Եթե ուզում եք ստանալ ձմերուկի կորիզների օգտակար հատկությունները, դրանք պետք է եռացնել կամ  կոտրել և ուտել պարունակությունը: Կորիզներում առկա մանրաթելերը կենսական են մարսողական համակարգի գործառույթների համար:  Դրանք օգտակար են աղիքային մակաբույծների դեմ: Դրանք խորհուրդ են տրվում անգամ դեղնախտով հիվանդ կամ բորբոքում ունեցող հիվանդներին:


Կորիզներում առկա ցիտրուլինը գործում է որպես հակաօքսիդանտ, որն օգնում է մեծացնել արյունատար անոթները, կանխել  զարկերակների կարծրացումը, օգտակար է արյան բարձր ճնշման և կրծքահեղձուկի  ժամանակ: 20-րդ դարի ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունների համաձայն` ձմերուկի կորիզները շատ օգտակար են երիկամների և միզուղիների համար: Նրանք խորհուրդ էին տալիս թեյ պատրաստել թարմ կորիզներից, որը միզամուղ միջոց է և օգտակար է երիկամների քարերն ու ավազները մաքրելու համար:


Ձմերուկի կորիզները հարուստ են մագնեզիումով, A, B, C վիտամիններով, երկաթով, հակաօքսիդանտներով, մանգանով, կալցիումով, պոլի – մոնո հագեցած ճարպերով:


Թեյի պատրաստման համար պետք է վերցնել 4 թեյի գդալ թարմ, փշրված կորիզ, եռացնել այն 2 լիտր ջրում 15 րոպե: Ստացված թեյը պետք է ըմպել երկու օրում  և դադար առնել երրորդ օրը: Գործողությունը կարելի է կրկնել մի քանի շաբաթ:



 

Ձմերուկի կորիզների օգտակարությունը մեր օրգանիզմի համար