Ճապոնիայում սկսվել է Կուտինեոերաբու հրաբխի ժայթքումը

19:44 • 29.05.15

Մայիսի 29 -ին Ճապոնիայում սկսվել է Կուտինեոերաբու հրաբխի ժայթքումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` հրաբխից ծխի և մոխրի «սյուներ» են բարձրանում, որոնց բարձրությունը հասնում է 9 կմ-ի:

 

Օդերևութաբանները այս ժայթքման բերումով հայտարարել են վտանգի առավելագույն հինգերորդ մակարդակ: Հրահանգ է տրվել անմիջապես տարհանել տեղի ամբողջ բնակչությունը, որի թիվը չի գերազանցում 150-ը:

 

Ներկա դրությամբ տուժածների մասին տեղեկություններ չկան: Այս արտակարգ դրության հետ կապված Ճապոնիայի կառավարությունում ճգնաժամային շտաբ է ստեղծվել: