Նյու Յորքում 99-րդ անգամ Պուլիտցերյան մրցանակ են հանձնել

09:32 • 29.05.15

Նյու Յորքում կայացել է լրագրության բնագավառում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը` Պուլիտցերյան մրցանակի հանձնման արարողությունը։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, հավաստագրերն ու ոսկե մեդալները շնորհել են Կոլումբիական համալսարանի նախագահ Լի Բոլինջերն ու Պուլիտցերյան հանձնաժողովի նախագահներ Փոլ Ջիգոթն ու Ադամ Փրայդը:

 

«Հասարակությանը մատուցած ծառայությունների համար» անվանակարգում հաղթել են Հարավային Կարոլինան ներկայացնող Post and curier թերթի լրագրողները, ովքեր ռեպորտաժների շարք են պատրաստել ընտանիքներում կանանց դեմ կիրառվող բռնության մասին:

 

Մինչդեռ «Սենսացիոն նյութի ճիշտ մատուցում» անվանակարգում մրցանակը շնորհվել է Վաշինգտոն նահանգի խոշորագույն Seatlle Times թերթին: Նշվում է, որ մրցանակների են արժանացել նաև NY Times, The Wall Street Journal, The Washington post պարբերականների լրագրողները: