Բաքվի օդանավակայանում ադրբեջանցի ակտիվիստ է ձերբակալվել
«Սումգայիթյան երիտասարդության իրավական կրթություն» հասարակական միավորման և «Յուքսելիշ Նամինե» թերթի գլխավոր խմբագիր Էլչին Մամեդը ձերբակալվել է այսօր՝ Բաքվի օդանավակայանում՝ Եվրոպայից ժամանելուց հետո։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին հայտնել է նրա տեղակալ Էլչին Հասանովը։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին։ Մամեդը կարողացել է զանգահարել Հասանովին ու հաղորդել իր ձերբակալության մասին։
Հասանովը 2014 թվականի նոյեմբերից կանչվել է Ծանր հանցագործությունների հարցերով վարչություն։










