Չինաստանում մահապատժի են ենթարկել մանկապիղծ ուսուցչին
Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու շրջանում հինգշաբթի օրը՝ մայիսի 28-ին, մահապատժի է ենթարկվել մանկապիղծ ուսուցիչը, որը բռնության է ենթարկել 26 երեխայի: Այդ մասին հայտնել է Չինաստանի գերագույն դատարանը, գրում է korrespondent.net-ը:
Նախկին ուսուցիչ Լի Ցզիշունի նախնական դատավճիռն ավելի վաղ կայացրել է Տյանշույ քաղաքի միջին ատյանի դատարանը, որը պարզել է, որ մանկապիղծը 2011-2012 թվականներին բռնության և անբարո գործողությունների է ենթարկել 4-11 տարեկան 26 երեխայի:
Դատարանը դատավճիռ է կայացրել ևս չորս մանկապիղծի նկատմամբ, որոնցից մեկը դատապարտվել է մահապատժի՝ երկու տարի հետաձգման ժամկետով:
Նշվում է, որ Չինաստանում վերջին տարիներին շատացել են նման հանցագործությունները: 2012-2014 թվականներին Չինաստանում գրանցվել է մանկապղծության հետ կապված 7.145 գործ:










