Արարատում նորակոչիկը մահացել է քաղցկեղից
Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի ՀՀ զինված ուժերի նորակոչիկ Խդր Սարոյանը այսօր մահացել է հիվանդության պատճառով:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ծառայության ընթացքում 19-ամյա զինվորի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ:
«Զինվորը արդեն երկար ժամանակ էր բուժվում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, բայց օգուտ չունեցավ»,-ասաց նա:
Հարցին, թե մինչև զորակոչը հնարավոր չի եղել ախտորոշել զինվորի հիվանդությունը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ զինվորը մինչ այդ հիվանդ չի եղել:










