Սև շոկոլադը կանաչ թեյի հետ հիանալի միջոց է հոգնածությունը վերացնելու և կենտրոնացումը վերականգնելու համար

19:22 • 29.05.15

Եթե օրվա ընթացքում հանկարծակի հոգնածություն կամ քնկոտություն եք զգում, բայց դեռ աշխատանք ունեք անելու և չեք կարող հանգստանալ, սուրճի փոխարեն օգտագործեք սև շոկոլադ և կանաչ թեյ: Ինչպես գրում է  beextrahealthynow.com-ը` սա հիանալի համադրություն է էներգիան վերականգնելու համար, ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները:


Հյուսիսային Արիզոնայի համալսարանի գիտնականները փորձի ժամանակ համեմատել են  որոշ մասնակիցների մտավոր արձագանքը հետազոտության ընթացքում: Նրանց շոկոլադի տարբեր տեսակներ են մատուցել` կակաոյի տարբեր չափաբաժիններով: Հետազոտությունն անցկացվել է Hershey ընկերության պատվերով:


Այն մասնակիցների մոտ, որոնք 60 տոկոս կակաոյի պարունակությամբ շոկոլադ էին կերել, որը համարվում է նվազագույն  չափաբաժին սև շոկոլադի դասակարգման մեջ, ուշադրության և կենտրոնացման բարձրացում էր նկատվում:  Դա, միևնույն ժամանակ, վատ ազդեցություն էր թողնում` բարձրացնելով արյան ճնշումը: Մյուս մասնակիցները, որոնք սև շոկոլադ են օգտագործել` համալրված կանաչ թեյին բնորոշ ամինաթթուներով, թարմության զգացում են ունեցել` չկորցնելով ուշադրությունն ու կենտրոնացումը:


Ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են NeuroRegulation փորձագիտական ամսագրում, առաջինն է իր տեսակի մեջ, որի ժամանակ կենտրոնական ուշադրության էր արժանացվել շոկոլադի ազդեցությունը: Փորձին մասնակցել է 18-25 տարեկան 122 կամավոր:




 

Սև շոկոլադը կանաչ թեյի հետ հիանալի միջոց է հոգնածությունը վերացնելու և կենտրոնացումը վերականգնելու համար