Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ

23:02 • 29.05.15

Հանրապետության տարածքում մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին, 2-ի գիշերը հյուսիսային շրջաններում, հունիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ի գիշերը և երեկոյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:

 

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

 

 

Երևանում`

Մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 2-3-ին`  երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

 

 

Երևանի մայիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան`      33.60C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`          6.90C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`      19.80C



ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն