Հարավային Կորեայում վթարի է ենթարկվել սահմանափակ թվով արտադրված Ferrari Enzo-ներից մեկը (լուսանկարներ)
Հարավային Կորեայում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով լրջորեն վնասվել է թանկարժեք Ferrari Enzo ավտոմեքենան, գրում է segodnya.ua-ն։
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, սակայն լուսանկարում երևում է, որ իտալական արտադրության մեքենան լրջորեն վնասվել է առաջնամասում, որի վերանորոգումը մեծ գումար կարժենա։
Վթարը, հավանաբար, տեղի է ունեցել ոչ մեծ արագության վրա, քանի որ անվտանգության բարձիկները չեն բացվել։
Այս մեքենան արտադրված 400 Ferrari Enzo-ներից մեկն է, որոնք իտալական ընկերությունն արտադրել է 2002-2004թթ.։ Հարավային Կորեայում գրանցված է ընդամենը 3 նման մեքենա։ Դա եզակի մոդել է, ինչի մասին խոսում է արժեքը։ Օրինակ՝ լավ ջախջախված Ferrari Enzo-ն նախորդ տարի վաճառվել է 376.000 դոլարով։












