Պատերազմական Հալեպում մեծ շուքով նշել են Հայաստանի առաջին հանրապետության օրը (լուսանկարներ)
Այս օրերին տագնապներով լի Հալեպում հայերը հպարտությամբ և ազգային բարձր գիտակցությամբ նշել են Մայիսի 28-ը՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը:
Ինչպես տեղեկացնում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, «Գ․Եսայան» դահլիճում Համազգային հայ կրթական և մշակութային միության Սիրիայի շրջանային վարչությունը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել հալեպահայ կազմակերպությունների, միությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, երիտասարդական միությունների անդամներ:

















