Հնդկաստանում շոգից արդեն ավելի քան 1.700 մարդ է մահացել
Հնդկաստանի հարավային նահանգներում անոմալ շոգի հետևանքով զոհերի թիվը հասել է 1.774-ի։ Ավելի վաղ հաղորդվել է 1.432 զոհի մասին, գրում է РИА Новости-ն։
Վերջին շաբաթվա ընթացքում Անդհրա-Պրադեշ նահանգում մահացել է 1.334 մարդ, Թելանգանայում՝ 440։
Թեև նահանգների որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը նվազել է, մասնագետները նախազգուշացնում են, որ շոգ եղանակը կպահպանվի ևս առնվազն 2 օր։










