Ճապոնիայում Սինդակե հրաբխի մոխրի և ծխի բարձրությունը հասնում է 9.000 մետրի (լուսանկարներ)
Ճապոնիայի հարավում՝ Կուտինոէրաբուձիմա կղզում, Սինդակե հրաբխի մոխրի և ծխի բարձրությունը հասել է 9.000 մետրի, գրում է РИА Новости-ն։
Երևանյան ժամանակով ժամը 2։59-ին տեսախցիկները գրանցել են սև ծխի և մոխրի պայթյունանման արտանետում։ Արդյունքում մասնագետները պարզել են, որ Սինդակե հրաբխի ժայթքում է սկսվել, որը գտնվում է կղզու կենտրոնում։
Գլխավոր օդերևութաբանական վարչությունը ժայթքմանը տվել է վտանգի առավելագույն՝ 5-րդ աստիճանը, որը նախատեսում է բնակիչների շտապ տարհանում։ Կղզում ապրում է 137 մարդ։















