Ճապոնիան և ԵՄ-ն կարող են մինչև տարվա վերջ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել. Տուսկ

17:01 • 29.05.15

Ճապոնիան և Եվրամիությունը բոլոր ջանքերը կգործադրեն մինչև տարեվերջ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Ճապոնիայի և ԵՄ-ի առաջնորդների մասնակցությամբ վեհաժողովի արդյունքներով կայացած համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է ТАСС-ը:

 

«Մենք մեր առջև խնդիր ենք դնում մինչև տարեվերջ, առավելագույնը՝ հաջորդ տարվա առաջին ամիսներին ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել: Այստեղ, իհարկե, կարևոր է արագությունը, կարևոր նշանակություն ունի նաև փաստաթղթի մշակումը: Մենք մեր բոլոր ջանքերը կներդնենք այդ ուղղությամբ»,- նշել է Տուսկը:

 

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իր հերթին հայտարարել է, որ «Տոկիոյի և Բրյուսելի ռազմավարական և տնտեսական գործընկերությունը նպաստում է ողջ աշխարհի բարգավաճմանը, և համագործակցության հետագա ամրապնդման համար անհրաժեշտ է կարճ ժամկետներում ազատ առևտրի մասին պայմանագիր կնքել»: