Բրիտանացի լրագրողը խոստովանել է, որ ինքն է «մատնել» ՖԻՖԱ-ի կոռումպացված պաշտոնյաներին

14:03 • 29.05.15

Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիաների միության՝ ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ համապատասխան տվյալներն ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյին է տրամադրել շոտլանդացի լրագրող, ՖԻՖԱ-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի կոռուպցիոն գործունեության մասին գրքերի հեղինակ Էնդրյու Ջենինգսը, գրում է korrespondent.net-ը:

 

Այդ մասին Twitter սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է ինքը՝ Ջենինգսը:

 

«Ես Հետաքննությունների դաշնային բյուրոյին եմ տրամադրել կարևոր փաստաթղթեր, որոնք պատճառ են հանդիսացել երեկվա ձերբակալությունների համար: Կլինեն այլ ձերբակալություններ ևս: Նպատակը Բլատերն է (ՖԻՖԱ-ի ղեկավարը-Tert.am)»,- գրել է Ջենինգսը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ցյուրիխում ձերբակալվել են ՖԻՖԱ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր կասկածվում են խարդախության, փողերի լվացման, մեծ կաշառքներ ստանալու և այլ կոռուպցիոն գործարքների համար:

 

Մայիսի 29-ին Ցյուրիխում կկայանան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները: