Ղազախստանում աշխատանքն է սկսել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը

09:54 • 29.05.15

ԱՊՀ անդամ երկրների վարչապետները սկսել են կառույցի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Միջոցառումն անցկացվում է Ղազախստանի առողջարանային Բուրաբայ բնակավայրում, հաղորդում է ТАСС-ը:

 

Նշենք, որ նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

 

Նիստի օրակարգում կա ավելի քան 20 հարց: Մասնավորապես՝ վարչապետները կքննարկեն ֆինանսատնտեսական ոլորտում արդի հարցերի լուծման համար համատեղ գործողությունների ծրագիրը և միջազգային փոխադրումների իրականացման ժամանակ տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարությունը:

 

Նախատեսվում է նաև հաստատել մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ 2014 թվականին նորարարական համագործակցության ծրագրի իրականացման արդյունքները, մինչև 2020 թվականն այդ ծրագրի իրականացման միջոցառումները, 2016-2020 թվականներին մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումները և մի շարք այլ հարցեր: