Ղրղզստանի մշակույթի փոխնախարարին ձերբակալել են կաշառք տալու պահին
Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության ու զբոսաշրջության փոխնախարար Մաքսատ Չեկիևը ձերբակալվել է 1.600 դոլար կաշառք տալու համար, տեղեկացնում է ТАСС-ը:
«Չեկիևը ձերբակալվել է մեր գերատեսչության գլխավոր վարչություններից մեկի աշխատակցին կաշառք տալու փորձի ժամանակ»,-հաղորդել է ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է՝ ձերբակալությունը տեղի է ունեցել օրենքի բոլոր նորմերի պահպանմամբ, այդ թվում՝ հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչների ներկայությամբ:
Փոխնախարարն այժմ ժամանակավոր մեկուսարանում է, նրա կալանքի հարցը լուծելու է դատարանը:










