Կիևում պատմել են երդմնակալության օրը Պորոշենկոյի դեմ մահափորձի մասին

12:07 • 29.05.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ հարձակում է պատրաստվել իր երդմնակալության օրը: Այդ մասին հայտարարել է պետանվտանգության ղեկավար Վալերի Գելետեյը, հայտնում է «Звезда» հեռուստաալիքը:

 

Նրա խոսքով՝ նախագահական ավտոշարասյան ճանապարհին հայտնաբերվել է մեխերով և պայթուցիկով լցված դույլ: Այն ամրացված է եղել Կիևում նախագահի վարչակազմի շենքի դարպասին: Պայթուցիկ սարքը պետք է գործի դրվեր բջջային հեռախոսի ազդանշանով:

 

Նշվում է, որ դույլը պատահաբար է հայտնաբերվել: Անվտանգության աշխատակիցները ձայն են լսել թփերի մեջ, ինչից հետո թիկնապահները որոշել են ուսումնասիրել տարածքը և հայտնաբերել են պայթուցիկը:

 

Պորոշենկոյի երդմնակալությունը տեղի է ունեցել 2014-ի հունիսի 7-ին։