Ոստիկանությունը տվյալներ է ստացել Ցյուրիխում ՖԻՖԱ-ի կոնգրեսի ժամանակ պայթյունի վտանգի մասին
Ոստիկանությունը տվյալներ է ստացել Ցյուրիխում ՖԻՖԱ-ի կոնգրեսի ժամանակ պայթյունի վտանգի մասին, գրում է gazeta.ru-ն:
Մայիսի 29-ին Ցյուրիխում ՖԻՖԱ-ի կոնգրեսի շրջանակում կկայանան Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ցյուրիխում ձերբակալվել են ՖԻՖԱ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր կասկածվում են խարդախության, փողերի լվացման, կաշառքներ ստանալու և այլ կոռուպցիոն գործարքների համար:










