Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը Սիրիայից Մոսկվա է տեղափոխել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների 80 քաղաքացու
Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը Սիրիայից Մոսկվա է տեղափոխել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների 80 քաղաքացու, որոնք ցանկացել են հեռանալ զինված հակամարտության գոտուց: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն:
«Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Այդ չվերթով Սիրիան լքել է 80 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի 66, Բելառուսի 7, Ուկրաինայի 4 և Ուզբեկստանի 3 քաղաքացի»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը: Ուղևորների թվում եղել է 34 երեխա:
Չվերթի ժամանակ մարդկանց ուղեկցել են նախարարության աշխատակիցները և հոգեբանները:
Մայիսի 28-ին այդ չվերթը Լաթաքիա է տեղափոխել ավելի քան 21,5 տոննա մարդասիրական օգնություն:










