Տեխասում և Օկլահոմայում ջրհեղեղների զոհն է դարձել 23 մարդ (լուսանկարներ)
Ամերիկյան Տեխաս և Օկլահոմա նահանգներում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 23-ի։ Ավելի վաղ հաղորդվել է 21 զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ անհետ կորած է համարվում 15 մարդ, գրում է РИА Новости-ն։
Զոհերի թիվն ավելացել է, երբ երեկ 2 դի է հայտնաբերվել Տեխասի Բլանկո շրջանում։ Ընդհանուր՝ Տեխասում մահացել է 19 մարդ, Օկլահոմայում՝ 4։
Հեղեղումները, որոնք, մասնագետների կանխատեսումներով, կարող են շարունակվել դեռևս մի քանի շաբաթ, էապես բարդացնում են բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքները Հյուսթոն քաղաքում։













'















