ԱՄՆ-ում ամենագրագետ դեռահասներ են կրկին ճանաչվել ազգությամբ հնդիկ երեխաները

15:58 • 29.05.15

Վաշինգտոնում անցկացված ամերիկյան ամենամյա Spelling Bee գրագիտության մրցույթում 8-րդ անգամ անընդմեջ հաղթել են հնդկական ծագում ունեցող դեռահասները, գրում է Лента-ն։

 

Միաժամանակ 2 մասնակիցներ՝ 14-ամյա Գոկուլ Վենկատաչալամը Միսուրի նահանգից և 13-ամյա Վանիա Շիվաշանկարը Կանզաս նահանգից, ստացել են 35.000 դոլար մրցանակ։

 

Եզրափակիչ փուլում երեխաները կարողացել են ճիշտ արտասանել մոտ 25 բարդ բառ։
Նախորդ տարի ևս Վանկատաչալամը մասնակցել է մրցույթին, սակայն այն ժամանակ զբաղեցրել է միայն 3-րդ տեղը։ 2009-ին Շիվաշանկարի քույրը նույնպես հաղթող է ճանաչվել։

 

Այս տարի Spelling Bee մրցույթն անցկացվել է 90-րդ անգամ։ Մասնակցել է 283 դեռահաս։