Ամերիկաբնակ Աղասի Վարդանյանն ավարտել է Ցեղասպանությանն 100-ամյակին նվիրված 55-օրյա ծոմը (լուսանկարներ)

11:45 • 29.05.15

Ամերիկաբնակ Աղասի Վարդանյանը մայիսի 28-ին դուրս է եկել ապակեպատ շինությունից՝ ավարտելով իր 55-օրյա ծոմապահությունը, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին, գրում է glendalenewspress.com-ը։

 

Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից շինությունից տղամարդուն դուրս գալ օգնել են ընկերները և նստեցրել հաշմանդամի սայլակին։ Նրան աջակցելու են եկել հարյուրավոր հայրենակիցներ։

 

«Ես ինձ լավ եմ զգում։ Մեծ բավարարվածություն ունեմ»,- ասել է Վարդանյանը։

 

Ծոմապահությունից հետո տղամարդը կշռում է մոտ 76 կգ՝ 25 կգ պակաս, քան 55-օրյա ծոմը սկսելը։

 

Վարդանյանը հավաքվածներին պատմել է, որ հայերն ամբողջ աշխարհից իմացել են իր մասին և աջակցել իրեն։ Երբ ներկաներից մեկը նրան հարցրել է՝ ինչ է պատրաստվում ուտել, տղամարդը կատակել է՝ ինչ էլ որ հիմա ուտի, դա աշխարհի ամենահամեղ ուտելիքն է լինելու։

 

Վարդանյանի խոսքով՝ իր համար շատ կարևոր է այն, որ ինքը ծոմն ավարտել է մայիսի 28-ին, երբ Հայաստանը նշում է «անկախանալու ու վերապրելու օրը»՝ Առաջին հանրապետության օրը։

 

Agasi Vartanyan

<p>Agasi Vartanyan emerges from a glass enclosure&nbsp;at St. Leon Cathedral in Burbank on Thursday, May 28, 2015, where he fasted for 55 days to commemorate the 100th anniversary of the Armenian Genocide.</p>

<p>Agasi Vartanyan has his vitals checked after emerging from a glass enclosure at St. Leon Cathedral in Burbank on Thursday, May 28, 2015, where he fasted for 55 days to commemorate the 100th anniversary of the Armenian Genocide.</p>